.jpg)
«Կալիֆոռրնիայի խորհրդարանը կոչ է անում ճանաչել ԼՂՀ անկախությունը»
Հայ-ամերիկյան խորհուրդը, Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Իրավունքի հանձնաժողովը երեկ ուշ երեկոյան ընդունել է Արցախի Հանրապետության անկանխությունը ճանաչող բանաձև: Այս մասին տեղեկացնում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ԱՄՆ-ի լոբիիստական կազմակերպությունը:
Բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է իբրև ինքնիշխան և ժողովրդավարական արժեքներ որդեգրած անկախ հանրապետություն:
ՍԴՀԿ Հայ-ամերիկյան խորհրդի ատենապետ Սևակ Խաչատրյանը, մեկնաբանելով Կալիֆորնիայի խորհրդարանի ընդունած որոշումը, նշել է, որ սա ամենաարդարացի որոշումն էր, որ կարող էր ընդունել նահանգի օրենսդիր կառույցը՝ հաշվի առնելով պաշտոնական Բաքվի կողմից իրականացվող ագրեսիան և ճնշումները Արցախում անկախ և ազատ ապրել ցանկացող հայերի հանդեպ:
ՍԴՀԿ ներկայացուցիչը նաև իր շնորհակալությունն է հայտնել Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Մայք Գաթթոյին, ով մեծ ներդրում է ունեցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու գործում: