.jpg)
Դատապարտյալի «կեքսի» միջից հայտնաբերվել է 4 դեղահաբ
2014թ. մայիսի 5-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա. Մ.-ի անվամբ քաղաքացի Վ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի՝ «կեքս» տեսակի խմորեղենի միջից հայտնաբերել և առգրավել է 0,4 գրամ ընդհանուր կշռով 4 դեղահաբ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության լրատվական բաժնից:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, նույն օրը, ժամը 15:15-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Կ. Դ.-ն հանձնուքների ընդունման և հանձնման սպասասրահի աղբահանման աշխատանքներից հետո ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում դատապարտյալի համազգեստի աջ գրպանից հայտնաբերվել և առգրավվել է ծխախոտի տուփ, որում առկա են եղել 5 հատ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթներ:
Փաթեթներից մեկում եղել է 5 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն զանգված, իսկ մյուսների մեջ տարբեր քանակների՝ ամբողջական և կոտրտված «B8» դաջվածքով դեղահաբեր, ինչպես նաև սպիտակավուն զանգված:
Հայտնաբերված թմրամիջոցների ընդհանուր կշիռը՝ 20,6 գրամ է: Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են փորձաքննության: Վերոնշյալ դեպքերով կատարվում է հետաքննություն: