Ֆեդերերը հրաժարվել է մասնակցել Մադրիդի մրցաշարին
06/05/2014 18:41

Ֆեդերերը հրաժարվել է մասնակցել Մադրիդի մրցաշարին

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը տեղեկացրել է, որ չի պատրաստվում մասնակցել Մադրիդի մրցաշարին, քանի որ ցանկանում է մնալ կնոջ կողքին, ով մոտ օրերս պատրաստվում է 3-րդ երեխային լույս աշխարհ բերել: Այս մասին տեղեկացնում է tennis.com-ը:

«Որոշեցի հրաժարվել մրցաշարից ու մնալ կնոջս կողքին, քանի որ այս մի քանի շաբաթները շատ կարևոր են մեր ընտանիքի համար: Ներողություն եմ խնդրում երկրպագուներիցս: Հուսով եմ` Մադրիդում հանդես կգամ մյուս տարի»,- նշել է Ֆեդերերը:

Հիշեցնենք, որ Ռոջերը Մադրիդի մրցաշարին պետք է մասնակցեր 2-րդ շրջանից: Մրցակիցը ֆրանսիացի Ժիլ Սիմոնն էր:
 

Ֆեդերերը հրաժարվել է մասնակցել Մադրիդի մրցաշարին