ԲՀԿ պատգամավորը վայր դրեց մանդատը
06/05/2014 16:40

ԲՀԿ պատգամավորը վայր դրեց մանդատը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) վայր է դրել իր պատգամավորական մանդատը:

Լուրն  Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց նույն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ավելացնելով, որ Գ. Գրիգորյանը  առողջական որոշակի խնդիրներ ունի և երկար ժամանակով պետք է արտերկրում գտնվի:

Իսկ թե ով կփոխարինի Գ. Գրիգորյանին խորհրդարանում, Ն. Զոհրաբյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել, քանի որ պետք է դեռ քննարկեն:

ԲՀԿ պատգամավորը վայր դրեց մանդատը