Հովիկ Աբրահամյանի արձագանքը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը. Panorama.am
06/05/2014 19:40

Հովիկ Աբրահամյանի արձագանքը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը. Panorama.am

Եթե Գագիկ Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպես մեկնաբանեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ այսօր արած հայտարարությունը՝ նշելով, որ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն ուղղված չի եղել որևէ այլ կուսակցության, հատկապես ԲՀԿ-ի դեմ:

Panorama.am-ը վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե արդյոք Հանրապետական կուսակցության կողմից արձագանք կլինի՞ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակն այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:

Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշեց. «Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին: Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը: Առավել հավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի՝ օրեր առաջ արված հայտարարությանը: Եթե դա այդպես է, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել. այն որևէ այլ կուսակցության դեմ, հատկապես ԲՀԿ-ի դեմ, որևէ երանգ չի պարունակել և վերաբերել է Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը: Կարծում եմ՝ այս մասին մենք դեռ առիթներ ունենալու ենք շատ ավելի հանգամանալից խոսելու»:

Նախորդող հրապարակումներ՝ «Քաղաքական նոր իրավիճակ է հասունանում, որը դեռ ոչ բոլորն են գիտակցում»

 Ծառուկյան. Ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը



Հովիկ Աբրահամյանի արձագանքը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը. Panorama.am