Կոնտե. «Պատրաստ եմ նստել բանակցությունների սեղանի շուրջ»
06/05/2014 18:09

Կոնտե. «Պատրաստ եմ նստել բանակցությունների սեղանի շուրջ»

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն լույս է սփռել թուրինյան ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման վերաբերյալ տեղեկատվության վրա: Նրա պայմանագրի ժամկետը կլրանա 2015 թ. հունիսին, իսկ ակումբի ղեկավարությունը, իհարկե, չի ցանկանում բաժանվել այն մարզչից, ով թիմին չեմպիոն է դարձնում անընդմեջ երրորդ անգամ:

«Երեք տարվա ընթացքում շատ ինտենսիվ ենք աշխատել: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ անհավանական ծավալի աշխատանք է կատարել,- Կոնտեի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Ակումբի ղեկավարների հետ պայմանավորվել ենք քննարկել հետագա համագործակցության հարցերը, երբ մրցաշարային իրավիճակը վերջնական տեսք կստանա: Մենք չեմպիոն ենք դարձել, ուստի արդեն պատրաստ եմ նստել բանակցությունների սեղանի շուրջ»:

Կոնտե. «Պատրաստ եմ նստել բանակցությունների սեղանի շուրջ»