Մալաֆեևի ֆիլմի 2-րդ մասը կցուցադրվի աշխարհի առաջնության ժամանակ
06/05/2014 20:30

Մալաֆեևի ֆիլմի 2-րդ մասը կցուցադրվի աշխարհի առաջնության ժամանակ

«Զենիթի» դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեևը նկարահանել է դարպասապահների մասին պատմող ֆիլմի 2-րդ սերիան, որը կոչվում է «Ամբողջ կյանքը ձեռնոցներով-2»: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:

Այն կցուցադրվի հունիսին` աշխարհի առաջնության ժամանակ: Առաջին ֆիլմում նկարահանվել էին Ջանլուիջի Բուֆոնը, Իկեր Կասիլյասը, Էդվին վան դեր Սարը, Իգոր Ակինֆեևը, Յենս Լեմանը և այլոք:

2-րդ սերիայում նկարահանումներին մասնակցել են Պետեր Չեխը, Մանուել Նոյերը, Ժուլիո Սեզարը և այլ դարպասապահներ: Անդրադարձ է կատարվել նաև այս դիրքում հանդես եկող ֆուտբոլիստների պատմություններին և ճակատագրերին:

Օրինակ, ֆիլմում պատմում են Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Կառլոս Ռոայի մասին, ով մարզական կարիերան շուտ ավարտեց այն պատճառով, որ հավատում էր աշխարհի վերջին: Հետո զղջաց, վերադարձավ, սակայն կարճ ժամանակ անց նրա մոտ հայտնաբերվեց քաղցկեղ հիվանդություն:
 

Մալաֆեևի ֆիլմի 2-րդ մասը կցուցադրվի աշխարհի առաջնության ժամանակ