Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից 20-25 տարեկան տղա է ցած նետվել
06/05/2014 10:50

Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից 20-25 տարեկան տղա է ցած նետվել

Այս գիշեր` ժամը 01:50-ի սահմաններում Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարևանությամբ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի:

Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ պայմաններում տղան ցած է նետվել Հյուսիսային պողոտայի բազմահարկ շենքերեից մեկից:

«Նրա անձը դեռ պարզված չէ: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Միայն կարող ենք ասել, որ տղան 20-25 տարեկան է»,- Aysor.am-ին ասացին ոստիկանության հասարակայանության հետ կապերի բաժնից:
 

Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից 20-25 տարեկան տղա է ցած նետվել