.jpg)
Վիետնամցին 70 տարի չի կտրել մազերը. Լուսանկարներ
Վիետնամից 85-ամյա Նգուեան Վան Ցզյանը 70 տարի շարունակ չի կտրել մազերը, որոնց երկարությունը այժմ հասնում է 4 մետրի:

Topnews.ru-ի փոխանցմամբ` 2 կգ կշռող մազերը խնամելու համար Նգուեանից պահանջվում է օրեկան 1 ժամ, բացի այդ, մազերը լվանալուց հետո նրա մոտ շատ հաճախ գլխացավեր են սկսվում:

Նա այժմ հրաժարվել է մազերը լվանալուց, իսկ հիգիենան պահպանում է տարբեր քսուկներ օգտագործելով: Նշվում է, որ 85 տարեկանում նա կարողանում է կարդալ առանց ակնոցների և մշակել այգին:
