.jpg)
Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 5-7 աստիճանով
Այսօր հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը` մայիսի 7-8-ին շրջանների զգալի մասում, 9-10-ին` առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 7-8-ին` նույնքան կնվազի:
Ինչ վերաբերում է եղանակը Երևանում, ապա այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 7-ին ցերեկը սպասվում է 28-30 աստիճան տաքություն, իսկ մայիսի 8-ից 26-28 աստիճան: Մայիսի 9-10-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: