.jpg)
111-ամյա Ալեքսանդր Իմիչը՝ երկրագնդի ամենատարեց մարդ
Նյու-Յորքի 111-ամյա բնակիչ Ալեքսանդր Իմիչը հռչակվել է երկրագնդի ամենատարեց մարդ՝ գերազանցելով իտալացի Արթուր Լիկատեի ռեկորդը:
Aif.ru-ի փոխանցմամբ՝ Իմիչը ԱՄՆ է տեղափոխվել Լեհաստանից, որտեղ նա ականատես է եղել խորհրդա-լեհական պատերազմին, Հոլոքոստին և ողջ է մնացել խորհրդային ճամբարում:
Իմիչը ինքը երբեք չի կարծել, որ կարողանալու է հասնել այդ տարիքին: Նա նշել է, որ ինքը երբեք ալկոհոլ չի օգտագործել և վաղ տարիքում թողել է ծխելը: Նշվում է, որ աշխարհի ամենատարեց կին է հռչակվել 116-ամյա ճապոնուհի Միսաո Օկավան: