.jpg)
Արամ Հարությունյանը` Կոտայքի մարզպետ
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագիծը:
Օրակարգում է նաև Կովալենկո Շահգալդյանին նույն մարզի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն ազատելու վերաբերյալ նախագիծը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն արդեն հրաժարական է տվել` չսպասելով կառավարության որոշմանը: