«Որոգայթի» Զավենը ՕԵԿ-ին պատկանող «Երևան TV»-ի տնօրեն է նշանակվել
07/05/2014 09:24

«Որոգայթի» Զավենը ՕԵԿ-ին պատկանող «Երևան TV»-ի տնօրեն է նշանակվել

«Օրինաց երկրի» կողմից վերջերս գնված «Երևան TV»-ն արդեն նոր տնօրեն ունի՝ Սունդուկյան թատրոնի դերասան Արամ Հովհաննիսյանը, որը հանրությանն առավել հայտնի է սերիալներում զբաղեցրած կրիմինալ դերերով և հատկապես «Որոգայթի» Զավենի կերպարով։ Այս մասին գրել է «Հրապարակը»:

Թերթի փոխանցմամբ՝ նոր «տելեում» ղեկավարի պոստ կզբաղեցնի նաև Գայանե Գասպարյանը, ով Ազգային անվտանգության խորհրդում Արթուր Բաղդասարյանի մամլո խոսնակն էր, աշխատել է «Հայաստանի հանրապետություն» օրաթերթում»: