Դատավոր Արսեն Մկրտչյանի լիազորությունները դադարեցվել են
07/05/2014 12:24

Դատավոր Արսեն Մկրտչյանի լիազորությունները դադարեցվել են

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ա. Մկրտչյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի մայիսի 6-ի առաջարկությունը` որոշում եմ.

2014 թվականի մայիսի 7-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն ՄԿՐՏՉՅԱՆԻ լիազորությունները»:

 

Դատավոր Արսեն Մկրտչյանի լիազորությունները դադարեցվել են