.jpg)
Արցախում 10 դատապարտյալի ներում կշնորհվի. Բակո Սահակյանի հրամանագիրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համաձայն հրամանագրի՝ մասամբ ներում է շնորհվել 10 դատապարտյալի: Մերժվել է ներում շնորհել 52 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը: