.jpg)
Բարտոմեուն հանդիպել է Բլատտերի հետ
«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Բարտոմեուի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՖԻՖԱ-ի ցյուրիխյան շտաբ-բնակարան և հանդիպել կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատտերի հետ: Կողմերը քննարկել են «Բարսելոնի» նկատմամբ ՖԻՖԱ-ի պատժամիջոցների հարցը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները` միտված ֆուտբոլի գլոբալ զարգացմանը:
Նշվում է, որ Բարտոմեուի համար Բլատտերի հետ հանդիպումն առաջինն էր կատալոնյան ակումբի նախագահի կարգավիճակում:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն «Բարսելոնին» արգելել էր առաջիկա տրանսֆերային երկու պատուհանի ընթացքում ձեռքբերումներ կատարել` մինչև 18 տարեկան արտասահմանցի ֆուտբոլիստների հետ ստորագրված պայմանագրերում խախտումներ կատարելու համար: Այնուհետև պատժամիջոցները դադարեցվեցին: