Ֆրանսիայում 1.3 միլիոն բաժանորդ հաքերային հարձակման է ենթարկվել
07/05/2014 16:30

Ֆրանսիայում 1.3 միլիոն բաժանորդ հաքերային հարձակման է ենթարկվել

Ֆրանսիայում Orange-ի բաժանորդները հաքերային հարձակման են ենթարկվել: Հաքերները գողացել են քաղաքացիների անձնագրային տվյալները և էլեկտրոնային հասցեները:

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Orange-ը իր բաժանորդներին կոչ է արել զգոն լինել և համացանցով բանկային տվյալներ չփոխանակել:

Անձնական տվյալների գողությունը տեղի է ունեցել ապրիլի 18-ին, սակայն Orange-ը թաքցրել է հաքերային հարձակման իրական ծավալները:

Նշվում է, որ Orange-ի բաժանորդները հաքերային հարձակման էին ենթարկվել նաև 2014թ.-ի փետրվարին:
 

Ֆրանսիայում 1.3 միլիոն բաժանորդ հաքերային հարձակման է ենթարկվել