.jpg)
07/05/2014 14:09
Գ. Սահակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ
Մայիսի 8-9-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ` մասնակցելու Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: