Փոխնախարար. Գյուղատնտեսական ապահովագրությունը այլընտրանք չունի
07/05/2014 20:30

Փոխնախարար. Գյուղատնտեսական ապահովագրությունը այլընտրանք չունի

Վերջին տարիներին շատ է խոսվում գյուղատնտեսական ապահովագրության մասին, հատկապես երբ բնությունը իր անկնկալներ է մատուցում` կարկուտի, ցրտահարության, երաշտի տեսքով: Այս տարի հնարավոր է որոշ տեղաշարժ գյուղատնտեսական ապահովագրության ոլորտում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսությահն փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն ասաց, թե մինչև ապահովագրությունը կան որոշ հարցեր. նախ արդյոք հողօգատգործողները իրենք պատրաստ են ապահովագրելու իրենց բերքը կամ ցանքատարածությունները, արդյոք պետությունը պատարաստ է աջակցելու այդ հարցում:

«Ոլորտը ռիսկային է, նախ ռիսկերը պետք է նվազեցնել»,- շեշտեց նա, հավելելով, որ տարեկան բուսաբուծության ոլորտի վնասները կազմում են 55 մլրդ դրամ: Հաշվարկել են, որ ապահովագրության համար մեկ հա-ի համար անհրաժեշտ է 200-240 հազար դրամ, եթե պետությունը վճարի 50 տոկոսը, հարց է առաջանում՝ արդյոք հողօգատգործողը պատրա՞ստ է վճարել գումարի մյուս մասը:

Գառնիկ Պետրոսյանի փոխանցմամբ՝ սրանք խնդիրներ են, որոնք լուծել է պետք և որոնց շուրջ կլինեն առաջիկա տարիների բանակցությունները: Ապահովագրական համակարգ ստեղծելու համար տարիներ են պետք, անհրաժեշտ է նաև հաշվի առնել այլ երկրների փորձը: «Գյուղատնտեսական ապահովագրությունը այլընտրանք չունի»,- շեշտեց գյուղփոխնախարարը:
 
Գ. Պետրոսյանը հաղորդեց, որ բանակցում են «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ՝ անասնապահության ոլորտում փորձնական ապահովագրական ծրագրեր սկսելու շուրջ:

Փոխնախարար. Գյուղատնտեսական ապահովագրությունը այլընտրանք չունի