Մոնիկա Լևինսկի. Մի քանի անգամ մտածել եմ ինքնասպան լինելու մասին
07/05/2014 12:00

Մոնիկա Լևինսկի. Մի քանի անգամ մտածել եմ ինքնասպան լինելու մասին

ԱՄՆ նախկին նախագահ նախագահ Բիլ Քլինթոնի նախկին սիրուհի Մոնիկա Լևինսկին խախտել է 10 տարվա լռությունն ու հարցազրույց տվել Vanity Fair ամսագրին:

Նա նշել է, որ շատ է ցավում այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել 1996թ.-ին:

«Այդ սկանդալային պատմությունից հետո ես աշխատանք գտնելու հետ կապված լուրջ խնդիրներ ունեցա»,- խոստովանել է Լևինսկին:

Ընդ որում՝ Լևինսկին հերքել է տարածված այն տեղեկատվությունը, թե 10 տարի չի հանդիպել լրագրողներին, քանի որ Քլինթոնների ընտանիքը իրեն վճարել է լռության համար:

«Դա իմ կամքն էր: Սա ծանր շրջան էր ինձ համար: Մի քանի անգամ մտածել եմ ինքնասպան լինելու մասին»,- խոստովանել է Մոնիկա Լևինսկին:

Հիշեցնենք, որ Սպիտակ տանը ստաժավորում անցնող Մոնիկա Լևինսկու և նախագահ Բիլ Քլինթոնի սիրավեպի մասին հայտնի դարձավ 1998թ.-ին: Նախագահը նախ հերքեց տարածված լուրերն, ապա`ընդունեց, որ կապի մեջ է եղել Մոնիկայի հետ:
 

Մոնիկա Լևինսկի. Մի քանի անգամ մտածել եմ ինքնասպան լինելու մասին