Սիրահարվելիս մարդը կորցնում է առնվազն 2 մտերիմ ընկերոջ
07/05/2014 17:57

Սիրահարվելիս մարդը կորցնում է առնվազն 2 մտերիմ ընկերոջ

Օքսֆորդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ սիրահարվելիս մարդը կորցնում է առնվազն 2 մտերիմ ընկերոջ: 

Հարցման սկզբում «Ինչքա՞ն մտերիմ ընկերներ ունեք» հարցին զույգ չունեցող մարդիկ կոնկրետ թվեր են նշել, իսկ որոշ ժամանակ անց նույն հարցվողներից նրանք, ովքեր գտել են իրենց զույգին, նշել են մեկով պակաս՝ ներառելով իրենց սիրելիին ընկերների ցուցակում: Ստացվում է, որ ընկերների ցուցակը նվազել է 2-ով:

Նշենք, որ մտերիմ ընկերներ ասելով նրանք նշել են այն մարդկանց, ում հետ հանդիպում են շաբաթական մեկ անգամից ոչ պակաս:  

 

Սիրահարվելիս մարդը կորցնում է առնվազն 2 մտերիմ ընկերոջ