Շաբաթը մեկ անգամ Մամիկոն Խոջոյանին այցելում է բժշկական բրիգադը. ԱՆ
07/05/2014 20:03

Շաբաթը մեկ անգամ Մամիկոն Խոջոյանին այցելում է բժշկական բրիգադը. ԱՆ

Գերեվարությունից ազատված` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակի մասին վերջին օրերին սոցիալական ցանցերում, էլեկտրոնային մամուլում եղած հրապարակումների առթիվ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է Բերդի բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության ներքո։

ԱՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից հայտնել են, որ շաբաթը մեկ անգամ նրան այցելում է բժշկական բրիգադը (վիրաբույժ, հոգեբույժ-նյարդաբան, թերապևետ), իսկ Վերին Կարմիրաղբյուրի բուժակ-մանկաբարձական կետի բուժքույրն ամենօրյա այցելություններ է կատարում:

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ բժշկական բրիգադն այսօր լրացուցիչ այց է կատարել։ Նախարարին զեկուցվել է, որ այս պահին Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է և համապատասխանում է իր տարիքին: Նրան նշանակվել է և կտրամադրվեն անհրաժեշտ դեղահաբեր: Հարազատները նշել են, որ գոհ են բուժսպասարկումից և անհրաժեշտության դեպքում ստանում են համապատասխան օգնություն:

Նախորդող հրապարակում`  Ադրբեջանում խոշտանգված Մամիկոն Խոջոյանի վերքերը չեն լավանում (Տեսանյութ)

 

Շաբաթը մեկ անգամ Մամիկոն Խոջոյանին այցելում է բժշկական բրիգադը. ԱՆ