.jpg)
«Մանչեսթեր Սիթին» չի հանձնվում
Ինչպես արդեն հաղորդվել է, «Ֆինանսական արդար խաղի» կանոնները խախտելու համար անգլիական «Մանչեսթեր Սիթին» տուգանվել է 50 մլն եվրոյով: Ակումբի ղեկավարությունը չի ցանկանում նման գումարներ կորցնել, ուստի փորձում է ՈՒԵՖԱ-ի հետ պայմանավորվել ավելի փոքր չափի գումարի տուգանքի հարցում:
Կողմերն առայժմ փոխզիջման չեն հանգել, սակայն «Սիթին» մտադիր է շարունակել պայքարը` չցանկանալով ընդունել իրավաբանորեն կրած պարտության փաստը:
Ավելացնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին առայժմ հրաժարվում է մեկնաբանել ՈՒԵՖԱ-ի որոշումը: