ՀՀԿ խմբակցության ղեկավարն է Վ. Բաղդասարյանը, քարտուղարը` Գ Մելիքյանը
07/05/2014 13:10

ՀՀԿ խմբակցության ղեկավարն է Վ. Բաղդասարյանը, քարտուղարը` Գ Մելիքյանը

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար է ընտրվել պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, իսկ քարտուղար` Գագիկ Մելիքյանը:

Թեկնածուներին առաջադրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ինչը ՀՀԿ պատգամավորների կողմից քննարկվել է մոտ 30 րոպե, ապա ընդունվել միաձայն:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետք է ամեն ինչ անել` այլ խմբակցությունների հետ համագործակցելու համար:

Նա նաև խոստովանել է, որ խմբակցության ղեկավարի առաջարկն իր համար անակնկալ է եղել: Ինչ վերաբերում է իր պարտականություններին, ապա Վ. Բաղդասարյանն ասաց, որ կփորձի այնպես անել, որ պատգամավորները քիչ բացակայեն և ԱԺ աշխատանքները չտապալվեն:

Հիշեցնենք, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել, քանի որ Գալուստ Սահակյանն ընտրվել էր ԱԺ նախագահ: Իսկ արդեն նախկին քարտուղար Հովհաննես Սահակյանը հրաժարվել էր խմբակցության քարտուղարի պաշտոնից, քանի որ ընտրվել էր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ:

Նախորդող հրապարակում` Այսօր պարզ կլինի, թե ովքեր են ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը

ՀՀԿ խմբակցության ղեկավարն է Վ. Բաղդասարյանը, քարտուղարը` Գ Մելիքյանը