Վաշինգտոնում ձերբակալվել է Օբամայի ավտոշարասյանը հետապնդող վարորդը
07/05/2014 13:45

Վաշինգտոնում ձերբակալվել է Օբամայի ավտոշարասյանը հետապնդող վարորդը

ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են վարորդի, ով իր մեքենայով հետապնդել է նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյանը:

Mk.ru-ի փոխանցմամբ՝ 55-ամյա տղարամարդը, դեռևս չճշտված պատճառներով, հետապնդել է նախագահական շարասյանը և նրանց հետ միասին մուտք է գործել Սպիտակ տան պահպանվող գոտի: Գաղտնի ծառայության աշխատակիցները շրջապատել են մեքենան և զննել այն:

Նշվում է, որ նախագահի Լիմուզինում այդ պահին գտնվել են դպրոցից վերադարձող նրա դստրերը՝ Մալիան և Սաշան:
 

Վաշինգտոնում ձերբակալվել է Օբամայի ավտոշարասյանը հետապնդող վարորդը