«Բարսելոնը» հետաքրքրված է Պոգբայի ու Կոմպանիի ծառայություններով
07/05/2014 18:52

«Բարսելոնը» հետաքրքրված է Պոգբայի ու Կոմպանիի ծառայություններով

Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, «Բարսելոնի» ղեկավարությունը պատրաստվում է առաջիկա ամռանը տրանսֆերային ուժեղ արշավ իրականացնել: Կատալոնցիների գլխավոր նպատակը «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ու «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Վենսան Կոմպանիին հրավիրելն է:

Վերջինս կարող է հեռանալ մանչեսթերյան թիմից այն պատճառով, որ անգլիական ակումբն ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել է 50 մլն եվրոյով` «Ֆինանսական արդար խաղի» կանոնները խախտելու համար:

Ինչ վերաբերվում է Պոգբային, ապա, ըստ «Բարսելոնի», ֆրանսիացի կիսապաշտպանը կարող է թիմի համար դառնալ երկրորդ Յայա Տուրե: Նա կոչված կլինի ֆիզիկական հզորություն ավելացնել կատալոնյան թիմի միջին գծին:

«Բարսելոնը» հետաքրքրված է Պոգբայի ու Կոմպանիի ծառայություններով