.jpg)
Պատմության 10 ամենահիմար ու անհաջողակ ահաբեկիչները. Լուսանկարներ
1. Նյու Ջերսիում տեղակայված ռազմական բազայի վրա հարձակում պլանավորելիս, իսլամիստ ռադիկալների խումբը որոշել է նկարահանել անցկացվող մարզումները: Ընդ որում՝ դրանց ընթացքում նրանք սովորել են կրակել ու դրան զուգահեռ հնչեցրել հակաամերիկյան կոչեր: Նկարահանումներից հետո ահաբեկիչները դիմել են DVD-ների ձայնագրման կենտրոն ու խնդրել են, որ նկարահանված ամբողջ նյութը ձայնագրվի սկավառակների վրա: Այս կենտրոնի աշխատակիցը՝ ծանոթանալով նկարահնված նյութին, անմիջապես դիմել է իրավապահներին:

2. Այս տարվա սկզբին Իրաքում 21 ահաբեկիչներից կազմված խումբը` պայթուցիկով լցված մեքենայով որոշել է գնալ Սամարրա քաղաք, տեղում գործողություն իրականացնելու համար: Սակայն մեքենան պայթել է ճանապարհին` ընթացքի ժամանակ: Արդյունքում խմբավորման բոլոր անդամները մահացել են:

3. Եմենցի ահաբեկիչներ Սալմանն ու Վալիդը որոշել են պայթեցնել այս երկրում գտնվող մի քանի դեսպանատներ, ընդ որում` անել դա հրթիռներ արձակելով: Որպես առաջին թիրախ ընտրվել է Կուբայի դեսպանատունը: Սալմանն ու Վալիդը տեղակայել են հրթիռը դեսպանատնից ոչ հեռու` գորգի մի կտորի վրա: Օրն արևոտ է եղել, Վալիդի՝ գորգի վրայով անցնելու պահին առաջացել է ստատիկ էլէկտրականություն, որի պատճառով հրթիռն արձակվել է նախատեսված ժամանակից շուտ ու սպանել աբեկիչներին:

4. Ահաբեկիչները` պայթուցիկով լցված մեքենայի միջոցով նախատեսել էին պայթեցնել Գլազգոյի միջազգային օդանավակայանը: Արդյունքում` մեքենան պայթել է օդանավակայանի տարածք չհասած: Սա ևս մի օրինակ է այն բանի, որ ցանկալի չէ երթևեկել այն մեքենայով, որը հետագայում ծառայելու է որպես պայթուցիկ:

5. Ռուսաստանից մահապարտ կինը կարճ հաղորդագրություն է ստացել իր բջջային օպերատորից, հենց այն պահին, երբ իր վրա կապված է եղել շահիդի գոտին: SMS-ի պատճառով գոտին պայթել է: Նախապես որոշված է ե, որ կինն այն պայթեցնելու է Կարմիր հրապարակում` Նոր տարվա տոնակատարության ժամանակ:

6. Բաղդադի հյուսիսում Իրաքից ու Սիրիայից 21 երիտասարդներին պայթուցիկ ստանալու հմտություններ սովորեցնող ուսուցիչը փորձերից մեկի ժամանակ պատահաբար պայթեցրել է իրեն ու բոլոր աշակերտներին:

7. 2012թ.-ի ապրիլին ահաբեկչության մեջ մեղադրվող Աշանն ինքնակամ հանձնվել է ոստիկաններին, որպեսզի ստանա նրանց կողմից խոստացված պարգևավճարը: Բանն այն է, որ ոստիկաններն ամբողջ քաղաքում հայտարարություններ էին փակցրել` խոստանալով, որ այն մարդն, ով Աշանի գտնվելու մասին տեղեկատվություն կհարցորդի` կստանա խոշոր ֆինանսական պարգևատրում:

8. Մեծ Բրիտանիայում սկսնակ ահաբեկիչների մի խումբ, որոշում է պայթուցիկով լցված մեքենայի միջոցով պայթեցնել տեղական կառույցներից մեկի շենքը: Բայց դա նրանց չի հաջողվում, քանի որ ճանապարհային ոստիկանները կանգնեցնում են մեքենան` նկատելով, որ դրա վրա փակցված չէ ապահովագրության կտրոնը:
.jpg)
9. Ֆիլիպինցի երկու ահաբեկիչներ որոշում են պայթեցնել Թոմաս Ջեֆերսոնի անվան մշակույթի պալատը: Ընդ որում նրանցից մեկը որոշում է վառել ռումբը կրակայրիչով: Արդյունքում դրա առաջացրած կայծի պատճառով ռումբը պայթում է ժամանակից շուտ ու սպանում երկուսին էլ:

10. Մոծ Բրիտանիայից Նիկ Ռայլին, ով դժգոհ էր աշխարհում ստեղծված քաղաքական ու սցիալական իրավիճակից, որոշում է վերականգնել արդարությունն ու այդ նպատակով պայթեցնել անգլիական փոքրիկ սրճարաններից մեկը: Նա ուղևորվել է սրճարանի զուգարան` ինքնաշեն ռումբը նախապատրաստելու համար, սակայն ռումբը պայթել է հենց նրա ձեռքերի մեջ: Նիկին հաջողվել է ողջ մնալ, բայց նա դատապարտվել է ցմահ ազատազրկման:
