.jpg)
Դատարանը բավարարել է ակտիվիստի հայցն ընդդեմ ոստիկանության
Մայիսի 7-ին ՀՀ Վարչական դատարանը դատավոր Ռոբերտ Սարգսյանի նախագահությամբ բավարարել է ակտիվիստ Վահագն Մինասյանի հայցը և ի օգուտ Վ. Մինասյանի բռնագանձել 200 հազար դրամ:
Դատարանը մերժել է ոստիկանության հայցը՝ Վ. Մինասյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու վերաբերյալ:
Դատարանը բավարարել է Վ. Մինասյանի հակընդդեմ հայցը՝ ճանաչելով ոստիկանության աշխատակիցների գործողությունները ոչ իրավաչափ և պարտավորեցնելով հօգուտ Վահագն Մինասյանի բռնագանձել 200 հազար դրամ:
Նախորդող հրապարակում՝ Քաղաքապետարանի դիմաց նստացույց անող 2 ակտիվիստ բերման են ենթարկվել