Այսօրվանից ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
07/05/2014 10:17

Այսօրվանից ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Այսօրվանից սկսած` մինչև մայիսի 11-ը հանրապետության շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկանում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոիտորինգի պետական ծառայությունից:

Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայսի 7-8-ը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Ինչ վերաբերում է եղանակը Երևանում, ապա այսօրվանից մինչև մայիսի 11-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Այսօր Երևանում ցերեկը սպասվում է 26-28 աստիճան, իսկ վաղը` 24-26 աստիճան տաքություն:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
 

Այսօրվանից ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով