Հավը ողջ է մնացել 110կմ/ժ ընթացող մեքենայի տակ ընկնելուց հետո
08/05/2014 20:42

Հավը ողջ է մնացել 110կմ/ժ ընթացող մեքենայի տակ ընկնելուց հետո

Չինաստանի Ցզյանսի նահանգում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել:  31-ամյա Հուան Լինյոնը մեքենան վարելով 110 կմ/ժ արագությամբ վրաերթի է ենթարկել մի հավի: 

Մեքենայից դուրս գալով՝ չինացին նկատել է, որ մեքենայի դիմացի հատվածը կոտրվել է.

«Երբ մեքենայից իջա, տեսա, որ հավը ճեղքել է մեքենաս ու մնացել դրա մեջ։ Սկզբում կարծեցի, թե նա սատկել է, բայց զարմանքիս չափ չկար, երբ նկատեցի, որ հավն այս ամենից հետո կենդանի է մնացել»,- լրագրողներին պատմել է Լինյոն: 

Հավը ողջ է մնացել 110կմ/ժ ընթացող մեքենայի տակ ընկնելուց հետո