.jpg)
Կառավարությունը պետք է կայացնի որոշում, որը պետք է տարբերվի նախորդից
«Դեմ եմ» շարժման պահանջի երթը մեկնարկեց ժամը 19-ին՝ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտից:
Նշենք, որ «Դեմ եմ»-ի անդամները պահանջում են չեղյալ համարել կուտակային կենսաթոշակի գանձման պարտադիր բաղադրիչը:
Երթի մասնակիցները դրոշակներով, ցուցապաստառներով, թմբուկներով ու սուլիչներով հավաքվել են Շարլ Ազնավուրի հրապարակում:
Նախաձեռնության անդամ Գոռը նշեց, որ երթի մասնակիցները կշարժվեն դեպի Սայաթ Նովա փողոց, այնուհետև՝ կհավաքվեն Ազատության հրապարակում:
«Մենք մեր հստակ պահանջներն արդեն ձևակերպել ենք: Կառավարությունը պետք է իր դիրքորոշումը ձևակերպի այնպես, որպեսզի տարբերվի նախորդից, հակառակ դեպքում մենք մեր պայքարը շարունակելու ենք:Կառավարությունը պետք է հտակ տեղեկացնի գործատուներին, որ այդ համակարգը գործում է կամավոր սկզբունքով, իսկ մարդիկ իրենց իրավունքները կարողանան պաշտպանել կամարտահայտության միջոցով: Մենք միշտ պահանջել ենք, որ վերացնեն պարտադիր բաղադրիչը, որի համար ձևավորվել է այս շարժումը»,- ասաց երիտասարդը: