«ՍԴ որոշումը ոտնահարվում է՝ սկսած Նախագահից մինչև ամենացածր օղակներ»
08/05/2014 20:20

«ՍԴ որոշումը ոտնահարվում է՝ սկսած Նախագահից մինչև ամենացածր օղակներ»

«Դեմ եմ» շարժման պահանջի երթից առաջ Շարլ Ազնավուրի հրապարակում ելույթ ունեցավ նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ավետիսյանը, ով մասնակիցներից հետաքրքրվեց, թե արդյոք նրանք պատրա՞ստ են պայքարել սեփական իրավունքների համար, որին ի պատասխան մասնակիցները սուլոցներ ու բղավոցներ արձակեցին:

«Դեմ եմ»-ի անդամը նշեց, որ կան գործատուներ, ովքեր այսօր էլ շարունակում են պահումներ իրականացնել, սակայն դա առավել ակնհայտ է պետական հիմնարկներում:

«Նախորդ անգամ մենք Բաղրամյան 26 ում բողոքի ակցիա կազմակերպեցինք՝ պահանջով հարգել ՍԴ որոշումն ու մեր սահմանադրական իրավունքը, բայց այդպես էլ դա իրականություն չդարձավ: Մենք խնդրեցինք ՀՀ Նախագահից հարգել այդ իրավունքը, բայց մեզ լսող չեղավ: Այսօր էլ ՍԴ որոշումը ոտնահարվում է՝ սկսած Նախագահից մինչև ամենացածր իշխանական օղակները, ինչն այլևս հանդուրժելի չէ: Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել թալանը քաղաքացիներից: Մենք չենք խնայելու ոչ մի միջոց: Դա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է և մենք շարունակելու ենք մարդկանց ոտքի հանել, իրազեկել ու պայքարել: Հայատանում, եթե ցանկացած մարդ ոտքի կանգնի, կարող է այս երկրում փոխել ամեն ինչ: Դրա մեզանից յուրաքնչյուրը պետք է գիտակցի, որ ինքն է տերը այս երկրի»,- նշեց նա:

Իսկ շարժման համակարգող Դավիթ Մանուկյանն էլ իր հերթին նշեց, որ այսօր չեն բավարարում այն հայտարարությունները, որոնք հնչում են իշխանական տարբեր օղակներից: «Որովհետև չկա պարտավորություն: Սա ոչ միայն բոլորիս, այլև ՍԴ պահանջն է: ՀՀ Նախագահին դիմել էինք պահանջով, որ նա տեր կանգնի ՍԴ որոշմանն ու սահամանդրական կարգին, բայց նա տեր չկանգնեց: Եթե նա տեր չկանգնեց, ուրեմն մենք ենք այդ ֆունկցիան վերցնելու մեզ վրա: Որքան մենք պահանջենք ու ճնշենք՝ հանրային ճնշմամբ, այդքա մեր պահանջները կբավարավեն, իսկ որքան հուսանք ու սպասենք՝ այնքան մեր իրավունքները կոտնահարվեն: Դե ուրեմն՝ Աստված մեզ հետ ու ի կատարումն՝ մեր պահանջների»,- ընդգծեց նա:

Երթի մեկնարկը տրվեց:
 

«ՍԴ որոշումը ոտնահարվում է՝ սկսած Նախագահից մինչև ամենացածր օղակներ»