Իրանում երկրաշարժ է գրանցվել. Զգացվել է  նաև Հայաստանում
08/05/2014 15:22

Իրանում երկրաշարժ է գրանցվել. Զգացվել է նաև Հայաստանում

Այսօր՝ ժամը 12.44-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 12.30-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ահար քաղաքից 22 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.450 և արևելյան երկայնության 46.880:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Մեղրի և Կապան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Իրանում երկրաշարժ է գրանցվել. Զգացվել է նաև Հայաստանում