.jpg)
Երկրապահի օրվա առթիվ պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր
Երկրապահի օրվա առթիվ այսօր պետական բարձրաստիճան պաշտոնյաները, Երկրապահ կամավորականների միության բազմաթիվ անդամներ, զինվորականներ այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին:
Եռաբլուրում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ:
Նրանք ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի և մյուս հերոսների շիրիմներին:
Նշենք, որ Երկրապահ կամավորականների անդամներն այս պահին Էջմիածնում մասնակցում են Պատարագի` ի հիշատակ Արցախյան ազատամարտի զոհերի: