.jpg)
08/05/2014 18:26
Սպորտի նորանշանակ նախարարը օգտվում է 100-օրյա լռության իրավունքից
«Ես ձեզ շատ հարգում եմ, բայց մեր գործը իրար հետ կսկսվի 100 օր հետո»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը, հավելելով, որ օգտվում է 100 օրվա լռության իրավունքից:
«Մեր գործունեությունը լինելու է շատ թափանցիկ ու դինամիկ»,- նշեց նախարարը: