.jpg)
2 շաբաթ և գերչակի յուղի արդյունքն ակնհայտ կլինի
Բոլորին է հայտնի մազերի խնամքի համար գերչակի յուղի օգտակարության մասին, քանի որ այն պարունակում է գեղեցկության А և Е վիտամինները: Գերչակն ամրացնում, թարմություն է հաղորդում մազերին` խթանելով մազերի աճը:
Գերչակի յուղը լավ միջոց է նաև ունքերի և թարթիչների խնամքի համար, այն նպաստում է, որ մաշկից վերանա քորը, կանխում է մազաթափությունը, խթանում մազերի աճը:
Ունքերի և թարթիչների վրա գերչակի յուղը պետք է քսել երկայնքով` մազերի աճման ուղղությամբ: 2 շաբաթ և կարելի է տեսնել գերչակի յուղով խնամքի արդյունքը: