Ուորլիքի հայտարարությունը որևէ նոր բան չի պարունակում. Լ. Ալավերդյան
08/05/2014 18:59

Ուորլիքի հայտարարությունը որևէ նոր բան չի պարունակում. Լ. Ալավերդյան

«Ուորլիքի հայտարարությունը որևէ նոր բա չի պարունակում: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանանախագահի վերջին հայտարարությանը՝ նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը: «Այդ նույն բանը նշվում է նաև, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներում: Պարզապես Հայաստանի հետ կապի մասին համանախագահւ ավելի մանրամասն է խոսել»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է ԱՄՆ-ի ոչ հայամետ քաղաքական դիրքորոշման մասին:

Համեմատելով այդ հայտարարությունը Մադրիդյան սկզբունքների հետ՝ նա նշեց, որ եթե Մադրիդյան սկզբունքներում հիմնական բոլոր դրույթներում ուղղակի գրված է, որ Լաչինի միջանցքը պետք է  ապահովի Ղարաբաղի ու Հայաստանի հետ սահմանը, ապա Ուրոլիքի կարծիքով՝ դա չի կարող դառնալ իրականություն: «Այդ հայտարարության մեջ պարունակում են կետեր, որոնք առկա են Մադրիդյան սկզբունքներում, բայց դրանք ներկայացված են այլ կերպ»,- նշեց Ալավերդյանը:

Հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա ամերիկցի համանախագահը նման հայտարարություն արեց, փորձագետը նշեց, որ դա պայմանավորված է Հայաստանի՝ ՄՄ ընդգրկվելու որոշմամբ: «Դա պայմանավորված է այն գործընթացների հետ, որոնք առնչվում են ՄՄ հետ: Սա պայմանավորված է նաև Ռուսաստանի ակտիվացմամբ»,- ակնարկեց Լ. Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարությանը, որով նա արձագանքել էր Ուրլիքին՝ Լ. Ալավերդյանը չցանկացավ մեկնաբանել դա:  Նրա համոզմամբ՝ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է վարել միակողմանի քաղաքականություն, որը խախտում է մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան:

«Արդբեջանը շարունակում է ասել այն, ինչ իրեն է ձեռնտու, իսկ Հայաստանը մինչ օրս դրան հանդուրժողականությամբ է վերաբերվել, ընդ որում՝ հանդուրժողականություն է ցուցաբերել նաև մադրիդյան սկզբունքներին, որոնք բանակցությունների ընթացքում, հնարավոր է, փոխվել են»,- ասաց նա՝ շարունակելով, որ փորձագետների մեծ մասը միշտ էլ ասել է, և շարունակում է ասել, որ այդ սկզբունքներն ի վնաս Հայաստանի են: «Ես միշտ ասել եմ, որ այդ մադրիդյան սկզբունքները կարող են դառնալ այն հիմքերը, որոնք դրվում են այս կամ այն երկրի քաղաքականության հիմքում: Չի բացառվում, որ այդ հայտարարությունը նույնպես մեծ նշանակություն ունենա Ադրբեջանի համար: ԱՄՆ-ը փորձում է դրանով ցույց տալ ոչ միայն իր ադրբեջանամետ դիրքորոշումը, որը երբեք չի փոխվի, այլև՝ կողմ է, որ ԼՂՀ ազատագրված տարածքները ոչ թե վերադարձվեն, այլ բռնակցվեն Ադրբեջանին: Բոլոր տեղերում, որտեղ խոսում են տարածքների վերադարձման մասին, իրականում խոսքը գնում է բռնակցման մասին: Եվ դրանք այն տարածքներն են, որոնք միջազգային իրավունքով երբևէ չեն եղել Ադրբեջանի կազմում»,- նկատեց Ալավերդյանը՝ շեշտելով, որ սա նույնպես Մադրիդյան սկզբունքների կոշտ կետերից մեկն է, որը հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մյուս հայատարարությունը, թե Բաքուն դեմ չէ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, ապա Ալավերդյանի կարծիքով, դա այդ կետերից ամենավտնագավորն է: «Պետք է ասեմ, որ ամենակասկածելի կետն է: Եթե ուսումնասիրենք այդ գործողությունների ու ուժերի դերակատարությունը, մենք կտեսնենք, որ դա արյունալի գործընթաց է: Ես միշտ դրան դեմ եմ եղել: Իսկ մյուս վտանգավոր կետը  տեղահանվածների ու գաղթականների մասին հիշատակումն է, որով Ադրբեջանն ուզում է ասել, թե իբր պատրաստ է ընդունել նրանց: Այդ բառակապակցության ներքո միշտ հնչել են ադրբեջանամետ հայտարարություններ: Այսինքն՝ միշտ նշել են «ադրբեջանցի փախստական» կամ «ներքին տեղահանված» բառակապակցությունները: Սա նույնպես Ուորլիքի հայտարարության մեջ կրկնվել է: Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ ամեն ինչ ուզում են վերադարձնել 92 թվականի դեպքերին, որով այսօրվա Ադրբեջանին ուզում են ազատել ցեղասպանական ակտերի պատասխանատվությունից ու զանգվածային տեղահանումների վերաբերյալ դատապարտումից: Պետք է այս անորոշությանը նույնպես վերջ տրվի»,- ասաց Ալավերդյանը: