41 մլն դրամ. Փորձում են ապահովել փախստականների պաշտպանվածությունը
08/05/2014 19:29

41 մլն դրամ. Փորձում են ապահովել փախստականների պաշտպանվածությունը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի միջև կնքված ենթահամաձայնագրերով հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թ. նախահաշիվը:

2014թ. այդ հաշվին է կփոխանցվի ավելի քան 41 մլն դրամ, որով ապահովվելու են աշխատանքի վարձատրությունը, շենքերի և շինությունների հիմնանորոգումը, մասնագիտական ծառայությունների մատուցումը և այլն:

Իրավական ակտի ընդունմամբ՝ ակնկալվում է բարձրացնել երկրում ապաստան հայցողների և փախստականների իրավական, սոցիալական պաշտպանվածությունը:

41 մլն դրամ. Փորձում են ապահովել փախստականների պաշտպանվածությունը