.jpg)
08/05/2014 11:54
Իմ բարեկամը չէ. Վարչապետը՝ Արարատի նոր մարզպետի մասին
ՀՀ կառավարության որոշմամբ Արարատի մարզպետ նշանակվեց Ռուբիկ Աբրահամյանը:
Ներկայացնելով նորանշանակ մարզպետին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ շնորհավորեց Ռ. Աբրահամյանին, ապա ավելացրեց, որ վերջինս իր բարեկամը չէ:
Նշենք, որ նախկինում Ռ. Աբրահամյանը զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: