ԱԳՆ տեղակալ. ՌԴ դեսպանի հայտարարությունը թողնենք դիվանագետի խղճին
08/05/2014 13:40

ԱԳՆ տեղակալ. ՌԴ դեսպանի հայտարարությունը թողնենք դիվանագետի խղճին

«Դեսպանը հայտնեց իր կարծիքը, որի պատասխանը ստացավ»,- այսօր կառավարությունում նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը` պատասխանելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի այն հայտարարությանը, թե «անհրաժեշտ է համարում Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների չեզոքացումը, որոնք սեպ են խրում ռուս-հայկական հարաբերություններում»:

ՌԴ դեսպանի նմանօրինակ հայտարարությւոնը փոխարտգործնախարարը չորակեց որպես միջամտություն երկրի գործերին և հավելեց. «Նման հայտարարությունը թողնենք դիվանագետի խղճին, դեսպանը ազատ է իր գործունեության մեջ»:
 

ԱԳՆ տեղակալ. ՌԴ դեսպանի հայտարարությունը թողնենք դիվանագետի խղճին