.jpg)
Սյուզի Մելիքյանը՝ ստեղծագործական դադարի ու ամուսնական կյանքի մասին
Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Սյուզի Մելիքյանի հետ:

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ ցանկանում եք երգարվեստում որոշակի լռությունից հետո նորովի ներկայանալ, ձեզնից ոճային փոփոխություններ առաջիկայում ակնկալե՞նք:
-Այո, միանշանակ սպասեք, քանի որ նոր երգս լինելու է միանգամայն այլ ոճում: Այս պահին միայն կարող եմ ասել, որ այն պարային բնույթի է:
-Ամուսնանալուց հետո ձեր լռությունը միանգամայն հասկանալի է, բայց երկրպագուները սպասում են ձեր վերադարձին. այն ե՞րբ կլինի:
-Ինձ թվում է՝ երկրպագուներս ինձ կհասկանան: Կյանքիս ռիթմը փոխելուց հետո բնական է, որ մի որոշ ժամանակով պետք է լռեի: Բայց խոսք եմ տալիս լինել աշխատասեր և առաջիկայում ներկայանալ նոր երգերով և անակնկալ տեսահոլովակներով:
-Այժմ ինչո՞վ է հագեցած ձեր առօրյան, ո՞րն է ձեր հիմնական զբաղմունքը:
-Այժմ հիմնականում զբաղված եմ նոր երգիս վրա աշխատելով, նաև որպես հոբբի ուսումնասիրում եմ make-up-ի նրբությունները, սիրում եմ զբաղվել դիմահարդարմամբ: Այն ինձ համար մի նոր տարրերք է, որով որոշել եմ զբաղվել անգամ պրոֆեսիոնալ մակարդակով:

-Ամուսնանալուց հետո կնոջ կյանքում առաջինն ի՞նչն է փոխվում, իսկ ձեր դեպքում ի՞նչը փոխվեց:
- Ուղղակի ամուսնանալուց հետո բացի քո կյանքից՝ սկսում ես նաև ամուսնուդ կյանքով ապրել, նրա հետ կիսել կյանքի յուրաքանչյուր պահը՝ թե´ լավ, թե´ վատ:
- Ձեր ամուսնու հետ երգարվեստին առնչվող հարցեր քննարկու՞մ եք:
-Այո, իհարկե, մենք փորձում ենք միմյանց հետ յուրաքանչյուր բան քննարկել:
-Երկրպագուները հույս ունեն, որ ամուսնությունն ինչ-որ կերպ չի ազդի ձեր կարիերայի վրա, ի՞նչ կասեք նրանց:
-Կարող եմ ասել, որ հիմա ավելի մեծ եռանդով եմ աշխատում, որ գոհացնեմ իմ երկրպագուներին, քանի որ նրանց դրական խոսքերը շատ են ազդում ինձ վրա, և ես հաճախակի եմ նոր երգեր մատուցելու իմ հանդիսատեսին:
-Ըստ ձեզ ինչպիսի՞ն է իդեալական կնոջ կերպարը. ի՞նչ հատկություններով պետք է նա օժտված լինի:
-Ինձ համար իդեալական կնոջ կերպարը հայ կնոջ կերպարն է: Կարծում եմ՝ կինը պետք է լինի ընտանիքի հիմքը, լինի ընկեր ու ամուր հենասյուն ամուսնու համար:
-Ձեր խոսքը՝ ուղղված երկրպագուներին:
-Իմ հավատարիմ երկրպագուներին միայն կարող եմ ասել, որ շնորհակալ եմ, որ կան, որովհետև միայն նրանք են կարողանում իրենց անկեղծ ու բարի խոսքերով ինձ եռանդ և ուժ տալ, որպեսզի նորանոր երգեր ներկայացնեմ: Սիրում եմ բոլոր իմ երկրպագուներին: