.jpg)
Խաբի Ալոնսո. «Չկարողացանք պահպանել մեր առավելությունը»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հիասթափված է Իսպանիայի առաջնության վերջին տուրում գրանցված արդյունքից, որում իր թիմը չկարողացավ հաղթել «Վալյադոլիդին»:
«Բարկացած եմ թե իմ, թե թիմիս վրա, քանի որ մենք ինչպես հարկն է չմոտեցանք 2-րդ խաղակեսին: Գիտեինք, որ չպետք է գնդակ բաց թողնենք, բայց մեր գործողություններում պակասում էր արագությունը, ուշադրությունն ու ինտենսիվությունը: Մենք չկարողացանք պահպանել մեր առավելությունը»,- նշել է Ալոնսոն: