.jpg)
Ալվեշ. «Էլչեին» չհաղթելն աններելի է»
«Բարսելոնի» պաշտպան Դանի Ալվեշը չի բացառել, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ կատալոնյան թիմից: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Եթե Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում չկարողանանք հաղթել «Էլչեին», իհարկե դա աններելի կլինի: Հնարավոր է, առաջին հայացքից դա հեշտ է թվում, սակայն իրականում այդպես չէ:
Իմ ապագա՞ն: Հիմա կասկածները շատ են, որ կշարունակեմ մրցելույթներս «Բարսելոնում»: Ինձ էներգիա է հարկավոր, իսկ դա նշանակում է, որ իմ մարզական կարիերայում ամռանը կարող են փոփոխություններ տեղի ունենալ»,- նշել է Ալվեշը: