.jpg)
The Guardian. «Եվրատեսիլում» Հայաստանը անբացատրելիորեն ֆավորիտ է
Բրիտանական The Guardian պարբերականի գնահատմամբ՝ այս տարվա «Եվրատեսիլի» երգի միջազգային մրցույթում «մասամբ անբացատրելիորեն» ֆավորիտ է Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն և նա հաղթելու շանսեր ունի:
Հոդվածի հեղինակ Ստյուարտ Հերիթիջի մեկնաբանմամբ՝ անբացատրիելիորեն ֆավորիտ ասելով ինքը ի նկատի ունի այն, որ երգը Ջեյմս Արթուրի երրորդ սինգլի նման է հնչում, սկսվում է ձանձրալի, ապա դառնում իսկապես շատ բարձր, հետո նորից ձանձրալի։
Հեղինակը հավանական հաղթող է անվանել նաև Շվեդիայի ներկայացուցչի երգը։
Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 10-ին: Ելույթ կունենա 26 մասնակից: Առաջին և երկրորդ փուլերի՝ եզրափակիչ անցած մասնակիցներին կմիանան նաև ընդունող երկրի՝ Դանիայի, մրցույթի գլխավոր հովանավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի մասնակիցները:
Հայաստանը ներկայացնող Արամ mp3-ը ելույթ կունենա 7-րդ համարի ներքով: Մեր մասնակիցը առաջին փուլում ելույթ ունեցավ առաջինը:
Նախորդող հրապարակում՝ Արամ MP3-ի համերգը՝ Գերմանիայի և Ուկրաինայի մասնակիցների հետ (Տեսանյութ)
Եզրափակչում Արամ mp3-ը ելույթ կունենա 7-րդը