Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը
09/05/2014 11:22

Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը քվեարկություն է անցկացրել, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հիշեցնենք, որ այս օրինագիծը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կնոգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանը, մայիսի 5-ին արժանացել էր խորհրդարանի կանոնադրական հանձնաժողովի հավանությանը:

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` ողջունվում է օրենդիրների որոշումը, այն դիտարկելով ոչ միայն ամերիկահայ համայնքի քրտնաջան աշխատանքի արդյունք, այլև նահանգի հանրային ներկայացուցիչների՝ ժողովուրդների ինքնորոշման, այս դեպքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի բարձր իրազեկության վկայություն:

«Այս քվերակությունը գալիս է ամրապնդելու հայ ժողովրդի արդարացի նկրտումները և ընդգծում է ԼՂՀ ժողովրդի պայքարի կարևորությունը սեփական ճակատագիրը որոշելու ու կառավարման ժողովրդավարական նորմեր հիմնելու հարցում՝ ի հեճուկս խորը թշնամանքի ու իրենց գոյությանն ուղղված ամենօրյա սպառնալիքների», - ասված է հաղորդագրության մեջ:

Հայկական համայնքի ներկայացուցիչները երախտագիտություն են հայտնում նախաձեռնությանը կողմ քվեարկած բոլոր օրենսդիրներին և առանձնահատուկ ընդգծում Մայք Գաթոնի, Ադրին Նազարյանին, Խաչո Աչաջյանի, և խորհրդարանի նախագահ Ջոն Չերեզի առաջնորդությունը նախաձեռնությունն առաջ տանելու հարցում:

Նախորդող հրապարակում` «Կալիֆոռրնիայի խորհրդարանը կոչ է անում ճանաչել ԼՂՀ անկախությունը»

Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը