Վայքը ցրտահարությունից  քիչ է տուժել. Գյուղոլորտը դիվեսիֆիկացված է
09/05/2014 15:11

Վայքը ցրտահարությունից քիչ է տուժել. Գյուղոլորտը դիվեսիֆիկացված է

Վայոց ձորի մարզում գարնանային ցրտահարություններից հիմնականում տուժել են ծիրանենիները, բալենիները, ընկուզենիները: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Ըստ մարզպետի` հիմնականում ցրտահարվել է մարզի ցածրադիր գոտում գտնվող ծառատեսակները, հիմնական վնասը կրել է ծիրանենին: Սակայն ցրտահարությունները հողօգատգործողների վրա այդպես էական ազդեցություն չեն ունենա, քանի որ ոլորտը դիվեսիֆիկացված է, բնակչությունը աճեցնում է տարբեր ծառատեսակներ, զբաղվում է անանսապահությամբ:

Ինչ վերաբերում է խաղողի կրած վնասներին, ապա Է. Ղազարյանը փոխանցեց, որ առավելապես տուժել է սպիտակ խաղողի տեսակները, որոնց քանակը մարզում այդքան էլ մեծ չէ:

Մարզպետարանը 5 մլն դրամ է առանձնացրել ցրտահարությունից տուժածների հողի հարկի փոխհատուցման համար: Շեշտը դրվելու է ծիրանի մեծ այգիներ և սոցիալական խնդիրներ ունեցող հողօգտագործողներին աջակցելու վրա:

Օրինակ` «Վեդի ալկոն» ևս խաղողի մեծ այգիներ ունի, սակայն սոցիալական խնդիր չունի, քանի որ ընկերությունը այլ բիզենսներ ևս ունի: Մարզպետարանը այժմ զբաղված է ցրտահարությունցի տուժաներից աջակցություն ցուցաբերելով:
 

Վայքը ցրտահարությունից քիչ է տուժել. Գյուղոլորտը դիվեսիֆիկացված է