.jpg)
Զբաղվածության և ժողովրդագրական խնդիրները` Վայքում
Աղքատության ցուցանիշները Վայոց Ձորի մարզում բարձր չեն: Լրագրողներին ասաց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Համեմատելով գյուղաբնակ և քաղաքաբնակ վայքեցիների սոցիալական խնդիրները` նկատեց, որ քաղաքային բնակչությունն այս առումով տուժում է, քանի որ քաղաքներում` Եղեգնաձոր, Վայք, ժամանակին աշխատում էին գործարաններ` կոնդեսատորներ, «Հայէլեկտրոյի» մասնաճյուղը և այլն մարդիկ աշխատանք ունեին, սակայն այսօր այդ գործարանները չեն աշխատում, գյուղական համայնքներում զբաղվածությունը տնային տնտեսություններում է:
Կա նաև այլ խնդիր. մարզը աչքի է ընկնում զբոսաշրջային տեսանկյունից, նաև գտնվելով Իրանից Հայաստան մայրուղու վրա, սպասարկման և առևտրային աշխուժություն է նկատվում, սակայն նորակառույց հյուրանոցները համալրվելու խնդիր ունեն. բնակչությունը չի ցանկանում աշխատել հյուրանոցներում. Նման դժգոհություններ Էդգար Ղազարյանը լսել է տարբեր գործարարներից, որոնք ունեն աշխատողների պահանջարկ: Նույնն է խնդիրը նաև մարզի առողջարանային Ջերմուկ քաղաքում:
Մարզպետը չմանրամասնեց՝ խնդիրը քիչ վարձատրությա՞ն, թե մտածողության մե՞ջ է` զգուշանում են հատկապես երիտասարդ աղջիկները աշխատել հյուրանոցային համալիրներում:
Մարզում գործում են մի քանի գինեգործական փոքր ձեռնարկություններ, որոնք զբաղվածության հարցը չնչին են լուծում:
Ինչ վերաբերում է ժողովրդագրական խնդիրներին, Է. Ղազարյանը փոխանցեց, որ ոչ միայն Հայաստանի, նաև համաշխարհային միտումներն են` մարդիկ գյուղական համայքներից տեղափոխվում են առվել զարգացած քաղաքային համայնքներ, մայաքաղաքում կրթություն ստանալով քչերն են ետ վերադառնում` ուրբանիզացիա է տեղի ունենում:
Վայքի բնակչության խնդիրները Էդգար Ղազարյանը լսում է ամիսը մեկ անգամ, հիմնականում դիմում են ֆինանսական աջակցության, նաև առողջական խնդիրներով, լինում են նաև բողոքներ ու դժգոհություններ, որոնց փորձում են լուծում տալ: