20 լուսանկար, որոնք ապացուցում են, որ այս աշխարհը այնքան էլ վատը չէ
09/05/2014 15:40

20 լուսանկար, որոնք ապացուցում են, որ այս աշխարհը այնքան էլ վատը չէ

Պատերազմներով և քաղաքական հեղաշրջումներով հարուստ այս աշխարհում շատ կարևոր է դարձել մարդ մնալը: Բոլորովին էլ կարևոր չէ, թե որ երկրից եք դուք, ամենափոքր բարի քայլն էլ կարող է ավելի շատ սեր ու ուրախություն բերել, քան աշխարհի ամբողջ հարստությունը: 

Adme.ru-ի ֆոտոշարքում ներկայացված են բարության ամենատարբեր դրսևորումները` աշխարհի տարբեր երկրներում:

Իտալացի ուսուցիչը գնել է 3-ականի բեռնատար և այն վերածել շարժական մանկական գրադարանի: Իր մեքենայով շրջագայելով երկրում՝ նա փորձում է իտալացի երեխաների մեջ սեր սերմանել ընթերցանության նկատմամբ: Մոտ 1000 գրքերը նա գնել է իր միջոցներով և նրա յուրաքանչյուր այցը որևէ քաղաք մանուկների համար իսկական տոնի է վերածվում:  

Նորվեգիայում տղաները վտանգել են իրենց կյանքը՝ խեղդվող գառնուկին փրկելու համար: Եվ դա նրանց հաջողվել է:

Եգիպտոսում քրիստոնյաները շրջապատել են մահմեդականներին, որպեսզի անկարգությունների ժամանակ նրանք կարողանան աղոթել:

Մահմեդականները պաշտպանում են քրիստոնյաներին՝ Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ: 

Թայլանդում ոտքը կորցրած փղին պրոթեզ են հագցնում: 

Բալառուսում բնկավող թոշակառու Վյաչեսլավ Իվանովիչը իր ձեռքերով երեխաների համար ջրաշխարհ է կառուցել: Ցանկացողները անվճար կարող են լողանալ այստեղ:

Աֆղանցին թեյ է առաջարկում ամերիկացի զինվորին: Ուշադրություն դարձրեք նկարում երևացող երկրորդ զինվորին:

Խիզախ տղան վտանգել է իր կյանքը՝ խեղդվող եղնիկին փրկելու համար: 

Ժակլին Կիպլիմոն օգնում է հաշմանդամ մարզիկին հասնել եզրագծին:

Կանադայի մետրոյում փչացել է տուրնիկետը և աշխատակիցներից որևէ մեկը չի եղել այդտեղ: Վերադառնալով՝ նրանք այս տեսարանն են տեսել:

Իսրայելցի ֆուտբոլիստները երեխաներին պաշտպանում են անձրևից: 

Չինացի Գոու Շիջինը մեծացել է աղքատ ընտանիքւոմ, որտեղ խնամել է հոգեկան հիվանդությամբ տառապող մորը: Երիտասարդը, սակայն, սովորելու մեծ ցանկություն է ունեցել: Ընդունվելու ժամանակ նրա հայրը ընկել է բարձրությունից և երիտասարդը ընտրության առաջ է կանգնել՝ կամ խնամել հիվանդ հորը, կամ էլ սովորել, սակայն ուսանողական հանրակացարանում նրան թույլատրել են ապրել հոր հետ, ում նա պահում է իր կրթաթոշակով:

Աղջնակը ոստիկաններին ջուր է տալիս:

Հելսինիկիում գտնվող շենքի մուտքում փակցված է եղել այս գրությունը. «20 եվրո: Այս գումարը սեպտեմբերի 11-ին ժամը 18.30-ին հայտնաբերվել է շենքի 1-ին և 2-րդ հարկերի մեջտեղում»:

Գնացքի ուղևորները ընթացքի ժամանակ նկատել են, որ փոքրիկ փղիկը ընկել է փոսը: Նրանք մեքենավարին խնդրել են կանգնել և մինչև փրկարարների հասնելը նրան կերակրել են տարբեր թփերով, որից հետո փրկարարները նրան հանել են հորից:

Հրշեջը ջուր է խմացնում կոալային անտառային հրդեհի ժամանակ:

Ռումինացի երեխաները փուչիկներ են հանձնում ոստիկանին՝ Բուխարեստում անկարգությունների ժամանակ:

ԱՄՆ-ում 10 հազար մարդ հավաքվել է 8-ամյա Դելինի Բրաունի տան մոտ՝ նրա համար Սուրբ ծննդյան երգ կատարելու համար: Նախորդ տարի մահացած երեխայի մոտ բժիշկները միելոլեյկոզ էին ախտորոշել:

Ռիո դե Ժանեյրոյում տղամարդը իր կոշիկները տալիս է անտուն աղջկան:

Սեբիայում գիմնազիան ավարտող աշակերտները որոշել են հրաժարվել ավարտական երեկույթի տոնական հագուստներից՝ այդ գումարը տալով կարիքավորներին: Ակցիայի ընթացքում նրանք հավաքել են 310 հազար դինար, որը փոխանցվել է ծանր վիճակում գտնվող երեխաներ ունեցող կարիքավոր 3 ընտանիքի: 

ՌԴ բնակիչ՝ 12-ամյա Վադիմը մի օր իրենց տան մուտքի մոտ նկատել է փոքրիկ ճնճղուկի: Նա սկսել է խնամել թռչունին և այժմ Էբբին մի րոպե անգամ չի հեռանում իր փրկչից: