Սիրիայի բանակը վերահսկողության տակ է վերցրել Հոմսի Հին քաղաքը
09/05/2014 15:20

Սիրիայի բանակը վերահսկողության տակ է վերցրել Հոմսի Հին քաղաքը

Սիրիայի կառավարական ուժերը իրենց վերահսկողությունն են հաստատել Հոմսի Հին քաղաքի նկատմամբ, որտեղից դուրս են բերվել զինված ահաբեկչական խմբավորումները:

BBC-ի փոխանցմամբ՝ Հոմսի նահանգապետ Թալալ ալ-Բարազին հայտարարել է, որ քաղաքից տարհանվել է 1500 ապստամբ և նրանց ընտանիքի անդամներ:

Սիրիայում քաղաքացիական պատերազմից սկզբից ի վեր Հոմսը հայտարարվել էր հեղափոխության մայրաքաղաք: Նշվում է, որ վերջին 2 տարվա ընթացքում կառավարական ուժերը տուն առ տուն գրավել են քաղաքը և դուրս մղել զինված ապստամբներին:
 

Սիրիայի բանակը վերահսկողության տակ է վերցրել Հոմսի Հին քաղաքը