Մոուրինյոն տուգանվել է
09/05/2014 15:03

Մոուրինյոն տուգանվել է

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տուգանվել է 10,000 ֆունտ ստեռլինգով` Պրեմիեր լիգայի «Սանդեռլենդի» (0:1) հետ խաղում գլխավոր մրցավար Մայք Դինին վիրավորելու համար: Պորտուգալացին հայտարարել էր, որ մրցավարը շոումեն է, ով եկել էր շոու ներկայացնելու համար և դա նրա մոտ ստացվել է: Այս մասին տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան:

Բացի այդ, Ժոզեն մրցավարական կոմիտեի նախագահ Մայք Ռայլիին ասել էր, որ նա էլ, իր հերթին, աջակցել է շոուի կազմակերպմանը:
Հիշեցնենք, որ նմանատիպ արարքի համար Մոուրինյոն ընդամենը 9 օր առաջ տուգանվել էր 8000 ֆունտ ստեռլինգով:
 

Մոուրինյոն տուգանվել է